Զորամիավորման հրամանատարը ստուգել է ծառայության կազմակերպման ընթացքը

5 Մարտի, 2021 19:12
Մարտի 4-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը ստուգայցով եղել է զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում։

Զորամիավորման հրամանատարն ստուգել է ծառայության կազմակերպման ընթացքը, մշտական տեղակայման վայրի սոցիալ-կենցաղային պայմանները, զորամասի հրամկազմի հետ քննարկել առկա խնդիրները, զրուցել  ժամկետային զինծառայողների հետ։

  • Տարածել