Անցկացվել են զորամասերի հրշեջ խմբերի պետերի հավաքներ

4 Մարտի, 2021 17:56
ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հակահրդեհային անվտանգության ծառայության պետի ղեկավարությամբ մարտի 2-ից 3-ն անցկացվել են զորամասերի հրշեջ խմբերի պետերի հավաքներ։

Մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով կազմակերպված հավաքների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել հրդեհների կանխարգելման ու հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանը։

  • Տարածել