Կապավորները մասնակցել են ուսումնական վարժանքների

3 Մարտի, 2021 19:13
Մարտի 2-ին ուսումնական վարժանքներ են անցկացվել 4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում։

Վարժանքների շրջանակում անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ, բացազատվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է կապի համակարգերի անխափան սնուցումը, ստուգվել է կապի համակարգի կառավարման կետերի աշխատանքի արդյունավետությունը: Իրականացվել են նաև անխափան կապի ապահովման այլ գործողություններ:

Անցկացված վարժանքները նպաստել են դաշտային կապի հանգույցի ծավալման գործնական հմտությունների զարգացմանը։

 

  • Տարածել