Պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային այցը

11 Մարտի, 2010 00:00
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային կարճատև այցով եղել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության կենտրոնական դեղորայքային բազայում: Ս. Օհանյանը տեղում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը և զորամասի պայմաններին: Շրջելով տարածքում` պաշտպանության նախարարը եղել է դեղորայքի ու բժշկական սարքավորումների պահպանման պահեստներում: Համապատասխան անձանց հետ քննարկվել են պահեստների վերանորոգման աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել