Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է ռազմական համալսարան

16 Փետրվարի, 2021 19:31
Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և դասընթացների կազմակերպման աշխատանքները։

  • Տարածել