Մասնագիտական տեսական պարապմունքներ

16 Փետրվարի, 2021 16:30
Փետրվարի 15-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական տեսական պարապմունքներ: Անձնակազմին ուսուցանվել են զանգվածային խոցման զենքերից պաշտպանության, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներ:

Ներկայացվել են նաև անհատական պաշտպանության նորագույն միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերն ու օգտագործման կանոնները:

  • Տարածել