Մամուլի հաղորդագրություն

11 Փետրվարի, 2021 19:03
Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների` հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 

3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև։

 

 

  • Տարածել