Մարզիկ զինծառայողներն այցելել են ռազմական համալսարան

2 Փետրվարի, 2021 17:38
Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ԲԿՄԱ-ի զինծառայող ֆուտբոլիստները` ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի գլխավորությամբ։

Մարզիկ-զինծառայողները շրջել են ռազմական համալսարանի տարածքում, եղել թանգարանում, ուսումնական հրաձգություն կատարել կրակային վարժասարքից: Դիպուկությամբ աչքի ընկած մարզիկները համալսարանի ղեկավարության կողմից խրախուսվել են պատվոգրերով:

 

  • Տարածել