Ստուգայց մարտական հենակետերում

21 Հունվարի, 2021 17:09
Հունվարի 20-ին ստուգայց է իրականացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում։

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Վարդանյանը ստուգել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

  • Տարածել