5-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգումներ

20 Հունվարի, 2021 16:29
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի կարգադրությամբ ստուգումներ են անցկացվել ենթակա զորամասերի ավտոհավաքակայաններում։

Ստուգվել է ավտոմոբիլային տեխնիկայի սարքինությունը, ձմեռային պայմաններում մեքենաների տեխնիկական սպասարկման վիճակը։ Ավտոմոբիլային տեխնիկային կցագրված վարորդները ստացել են ցուցումներ մեքենաների հետագա շահագործման և ծառայության որակի բարելավման վերաբերյալ։

  • Տարածել