Մարտական հերթապահության հերթափոխ

21 Դեկտեմբերի, 2020 17:15
4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխ:

Դիրքերի ավագներն ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ զինծառայողները զգոն են և պատրաստ ցանկացած իրավիճակում կատարելու առաջադրված խնդիրները:

  • Տարածել