ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

17 Դեկտեմբերի, 2020 12:03
Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։

  • Տարածել