ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
12 Դեկտեմբերի, 2020 16:44Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ: