Հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությունը
7 Ապրիլի, 2010 00:00Ապրիլի 7-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին հանձնվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված սահմանախախտ, ԱՀ ԶՈւ 21-ամյա զինծառայող Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին:
Ադրբեջանցի զինծառայողը հայկական կողմ էր անցել 2008թ-ի հոկտեմբերի 8-ին սեփական կամքով` չդիմանալով ադրբեջանական բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններին: Հայաստանում ներկայումս գտնվում են ևս մեկ ադրբեջանցի զինծառայող և մեկ քաղաքացիական անձ:
Ադրբեջանում շարունակում են գերության մեջ մնալ 6 հայ զինծառայող և 2010թ-ի հունվարի 10-ին Նախիջևանի ուղղությամբ սահմանը հատած 5 հոգանոց ընտանիքը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն