Մամուլի հաղորդագրություն
13 Ապրիլի, 2010 00:00Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելել են Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն և իրենց ցավակցությունն են հայտնել ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Լեհաստանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ Ֆրանցիժեկ Գագորի, բարձրաստիճան լեհ զինվորականների ու պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը գրառում են կատարել դեսպանատան սգո մատյանում:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն