Մամուլի հաղորդագրություն
29 Սեպտեմբերի, 2020 18:25Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովել Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ է կատարել յուրային ավիացիան։
ՀՀ օդային տարածքում մարտական խնդիր կատարելիս, հակաօդային և օդային մարտերի ընթացքում, Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 ինքնաթիռը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:
Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։