Հայտարարություն

27 Սեպտեմբերի, 2020 10:57
Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։

  • Տարածել