ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր

25 Սեպտեմբերի, 2020 17:27
Սեպտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր։

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակը, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների։

  • Տարածել