Անցկացվել է զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հավաք
24 Սեպտեմբերի, 2020 15:51Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է Երևանի կայազորի զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հավաք։
Քննարկվել են կանանց խորհուրդների իրականացրած աշխատանքները, ուսումնասիրվել են խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ներկայացված առաջարկները: