Զորավարժությունների շրջանակում անցկացվում են մարզական միջոցառումներ

23 Սեպտեմբերի, 2020 16:22
ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացվում են նաև մարզական միջոցառումներ:

Զորավարժությանն ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման զինծառայողները դրսևորում են բարձր պատրաստվածություն, ֆիզիկական ամրություն և գրանցում գերազանց արդյունքներ։

  • Տարածել