«Զինուժ» 19.09.2020թ.

19 Սեպտեմբերի, 2020 23:00
Ուսումնական տարվա մեկնարկը` որպես նոր հաջողությունների սկիզբ: Ռազմամարզական լավագույն վարժարանում դեպի բարձունք ճանապարհի առաջին հաստատուն քայլերն է անում մոնթեականների նոր հերթափոխը:
Play

Կայուն, անխափան ու օպերատիվ. Բանակի կապի համակարգը պաշտպանված է ու գործում է լիարժեք: Մասնագիտական տոնի առթիվ անդրադարձ կապավորների առօրյա ծառայությանը:

Շարքայինից սերժանտ. Ուսումնական զորամասերում կրտսեր հրամանատարների պատրաստման դասընթացներն ակտիվ փուլում են:

Պատիվ ունեմ. հեռուստաէջի հերոսը խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն է:

Եվ՝ մարտական խնդիրը կատարված է, հակառակորդի թիրախները՝ խոցված: Պայմանական մարտի ելքը հաղթական արդյունքով է ազդարարել մարտական հրաձգությամբ հերթական զորավարժության ավարտը:

  • Տարածել