Հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են վարժանքներ

17 Սեպտեմբերի, 2020 16:17
5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին պայմանականորեն բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, առկա հրետանային ուժերով և միջոցներով անցել պաշտպանության:

Ստուգվել են մարտավարական տարբեր խնդիրների կատարման ժամանակ հրամանատարների և սպաների գործնական հմտությունները, մարտավարական հաշվարկների կատարման և փաստաթղթերի մշակման կարողությունները։ Անձնակազմը գործել է ներդաշնակ, միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի:

  • Տարածել