2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

11 Սեպտեմբերի, 2020 16:39
2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 10-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Ստուգվել են վաշտի մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների փոխգործակցաբար և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են մարտական խնդիրների կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման հմտությունները։

Զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:

  • Տարածել