Բարեկարգման աշխատանքներ` զինծառայողների ուժերով
18 Ապրիլի, 2010 00:00Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում ազգային բանակի զինծառայողների կողմից կատարվեցին ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման ու բարեկարգման աշխատանքներ:
Պատմաճարտարապետական հուշարձաններն ու դրանց շրջակա տարածքը կարգի բերելուն և բարեկարգելուն կոչված այս միջոցառումը նաև զինծառայողներին Հայաստանի պատմամշակութային արժեքներին և հուշարձաններին ծանոթացնելու նպատակ ուներ: Ապրիլի 18-ի առավոտյան զինծառայողների կողմից իրականացվող մաքրման ու բարեկարգման աշխատանքներին հետևելու և տեղում ծանոթանալու նպատակով Երևանի Օղակաձև զբոսայգի` Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածք է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս հատվածում հպարտությամբ և ոգևորությամբ աշխատում էին ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացոն ինստիտուտի կուրսանտները` առաջնորդվելով այն սկզբունքով, որ ճարտարապետական հուշարձանները պետք է խնամքով պահպանել ու փոխանցել հաջորդ սերունդներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն