1-ին զորամիավորումում անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ

7 Սեպտեմբերի, 2020 16:28
Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ սեպտեմբերի 7-ին անցկացվել են համալիր մարզումներ:

Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները:

  • Տարածել