ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին
1 Սեպտեմբերի, 2020 18:12Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ կարևորել և գոհունակություն է հայտնել, որ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում, այս տարի, ռազմաուսումնական հաստատություններ դիմորդների թիվը պատկառելի է եղել։ «Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթում, որ այն լինի արդյունավետ, հաջողություններով լի, դառնա հիմնավոր գիտելիքների ձեռքբերման ու բարձր առաջադիմության տարի: Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքը զարգացման ու առաջընթացի ամենահուսալի երաշխավորն է: Իսկ ռազմական ոլորտում այն կարևոր է կրկնակի, քանի որ կայուն ապագա ունի միայն պաշտպանունակ ու անխոցելի սահմաններ ունեցող երկիրը։
Մեր ռազմական կրթօջախների կուրսատները չեն սխալվել մասնագիտական ընտրության հարցում: Վստահ եմ՝ նրանք գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ են ընտրել զինվորականի ուղին և ամեն ինչ անելու են, որ գիտելիքների մեծ պաշարով համալրեն մեր զինված ուժերի շարքերը: Բոլորիդ մաղթում եմ բարի երթ ու հաջողություններ»:
Կուրսանտներին շնորհավորել և խաղաղ ու արդյունավետ ուսումնական տարի են մաղթել նաև ռազմական կրթօջախների ղեկավարները:
Ի դեպ, առաջիկա օրերին կազդարարվի նաև «Պատիվ ունեմ» ծրագրի այս տարվա մեկնարկի մասին։
Հայերեն
English
Русский