«Զինուժ» 29.08.2020թ.

29 Օգոստոսի, 2020
Առաջ դեպի հաղթանակ. «Զինուժի» հատուկ ռեպորտաժը Մոսկվայից: Ալաբինո զորավարժարանում
մեկնարկել են միջազգային բանակային խաղերը:
Play

«Խաղաղության մարտիկ». Հայաստան: Միջազգային մրցույթի մի շարք մրցաձևեր հերթական անգամ անցկացվում են մեր երկրում՝ ռազմական, ֆիզիկական պատրաստության, ինտելեկտուալ ու մշակութային ելևէջներով:

Հայրենիքի նվիրյալները. Վարչապետ Փաշինյանը պարգևատրել է տավուշյան վերջին մարտերի ընթացքում բացառիկ խիզախությամբ ու սխրանքով աչքի ընկած մարտիկներին:

«Պատիվ ունեմ». հեռուստաէջի հերոսը զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանն է:

Եվ խրամատային ճշմարտության ու սահմանների անառիկության անփոփոխ բանաձևը: Առավելագույն զգոնությամբ, կարգապահությամբ, մարտական բարձր ոգով հայ դիրքապահները շարունակում են մարտական հերթափոխը: Ռեպորտաժ սահմանի հյուիսարևելյան ուղղությունից:

  • Տարածել