ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին
28 Օգոստոսի, 2020 13:33ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև ՌԴ ԶՈՒ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։ Դավիթ Տոնոյանը ռուս մասնագետներին մաղթել է անձնական և մասնագիտական հաջողություններ։
Պարգևների արժանացած մասնագետները շնորհակալություն են հայտնել իրենց ծառայությունը բարձր գնահատելու և արժևորելու համար: