«Զինուժ» 22.08.2020թ.
22 Օգոստոսի, 2020 23:28Պատվաբեր առաքելությունը` որպես մասնագիտություն. Ապագա սպաների նոր հերթափոխը ուսումնական առաջին քայլերն է կատարում ռազմական ավիացիոն համալսարանում:
Անմնացորդ նվիրում ծառայությանն ու հայրենիքին. «Պատիվ ունեմ» հեռուստաէջը ներկայացնում է ազատամարտիկ, ռազմական համալսարանի դասախոս, փոխգնդապետ Արմեն Բայրամյանի անցած ուղին ու զինվորական կենսագրության շարունակվող էջը:
Սահմանն անառիկ է, դիրքերն՝ անխոցելի: Ուժեղացված ռեժիմով ու շուրջօրյա զգոնությամբ հայ դիրքապահները շարունակում են ծառայությունը՝ տեսահսկման օբյեկտիվում պահելով հակառակորդի ցանկացած շարժ: Ռեպորտաժ սահմանի նախիջևանյան ուղղությունից:
Եվ՝ թերթելով անտիկ ժամանակների պատմության ու ժամանակագրության էջերը: Ռազմապատումը շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր ու պատմական ակնարկներ հայ-հռոմեական պատերազմի մասին: