Ցուցադրական պարապմունք

6 Օգոստոսի, 2020
5-րդ զորամիավորման դեսանտագրոհային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունք:

Զինծառայողները, կիրառելով քողարկման և հետախուզական տարբեր հնարքներ, հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:

Պարապմունքի ընթացքին հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։

  • Տարածել