Մամուլի հաղորդագրություն

29 Հուլիսի, 2020 09:28
Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:

Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ:

Բարձրունի, Անգեղակոթ բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 12 անգամ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով:

  • Տարածել