Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

27 Հուլիսի, 2020 18:26
Մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով հուլիսի 25-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։

Արձանագրվել է, որ հենակետերն ապահովված են մարտական հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, մշտադիտարկվում են հակառակորդի գործողությունները,  խստագույնս պահպանվում են հերթապահության կրման անվտանգության կանոնները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին տրվել են համապատասխան ցուցումներ։

  • Տարածել