2-րդ զորամիավորումում անցկացվել են կապավորների վարժանքներ

24 Հուլիսի, 2020 17:33
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու և գործողությունների ներդաշնակման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 22-ից 24-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել է կապի համակարգի աշխատանքի արդյունավետությունը:

  • Տարածել