Մամուլի հաղորդագրություն

21 Հուլիսի, 2020 23:30
Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը «Անվախ» դիրքի ուղղությամբ:

Հայկական զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:

  • Տարածել