Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

20 Հուլիսի, 2020 18:47
ՀՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին, հրավիրում է ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին այցելել ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան, որտեղ կներկայացվեն վերջին օրերին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները:

Այցելության ընթացքում, հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով, խնդրում ենք կրել դիմակներ:

  • Տարածել