ԵԱՀԿ հերթական դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանագոտում
27 Ապրիլի, 2010 00:00Ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի մարզի Կոթի գյուղի հատվածում տեղի է ունեցել հերթական դիտարկումը, որին հայկական կողմից մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը և Վլադիմիր Չունտուլովը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Մինչ դիտարկումներին անցնելը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին տեղեկացրել է սահմանագծում տիրող իրավիճակի մասին, ներկայացրել է վերջին չորս ամիսների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Իր խոսքում Անդրանիկ Մկրտումյանն անդրադարձել է Հելսինկիում 2008-ին դիպուկահարներին առաջին գծից հանելու մասին ընդունված փաստաթղթին, որի համաձայն հայկական և ադրբեջանական զինված ուժերը պարտավորվել են առաջնային գծից հետ քաշել դիպուկահարներին, ինչը, սակայն, մինչ այժմ չի իրագործվել ադրբեջանցիների կողմից և Ադրբեջանը շարունակում է խախտել համաձայնագիրը:

Եղանակային պայմանների` թանձր մառախուղի պատճառով սահմանված տեսողական շփում կողմերի միջև չի հաստատվել, շփման գծի դիտարկումը կատարվել է հաստատված ռադիոկապի միջոցով և համարվել է կայացած:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն