Մամուլի հաղորդագրություն
18 Հուլիսի, 2020 12:43Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում պահպանվել է հարաբերական անդորր։
Սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և ոչ նպատակային կրակ վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի մերձակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով։