Զինծառայողները կատարել են առաջադրված խնդիրները

2 Հուլիսի, 2020 17:10
Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների գործողությունների համակարգման, մարտական իրավիճակում արագ և ճշգրիտ գործելու հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք։

Զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները, գրավել պայմանական հակառակորդի հենակետերն ու կազմակերպել  պաշտպանություն նոր դիրքերում:

  • Տարածել