Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները

29 Հունիսի, 2020 17:59
Հունիսի 26-ին 2-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը այցելել է մարտական դիրքեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքներին։

Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Զորամիավորման հրամանատարը զրուցել է զինծառայողների հետ, տվել համապատասխան հրահանգներ:

  • Տարածել