Ռազմահայրենասիրական միջոցառում միջնակարգ դպրոցում
3 Մայիսի, 2010 00:00Մայիսի 3-ին ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված տոնակատարությունների շրջանակում կազմակերպված «Ամուր ոգի եւ միշտ պատրաստ» խորագիրը կրող ռազմահայրենասիրական միջոցառումը, որին ներկա էին դպրոցի շրջանավարտ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ հյուրեր:
Սեյրան Օհանյանը մասնակցել է միջոցառման շրջանակներում կազմակերպված ծառատունկին, շրջել է դպրոցի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարը վարել է դպրոցի սաների համար կազմակերպված «Արիության դասը»: Միջոցառման ավարտին Մեծ Հաղթանակի 65-ամյակի, ինչպես նաև Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Մրգաշեն գյուղի Հայրենական մեծ պատերազմի վետերանների և մի խումբ ազատամարտիկների ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է գերատեսչական մեդալներով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն