Կապի վարժանքներ 3-րդ զորամիավորումում

25 Հունիսի, 2020 16:32
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու, ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման գործողություները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 24-ին անցկացրել են վարժանքներ:

Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, շարժական կապի արդյունավետությունը։

  • Տարածել