Մամուլի հաղորդագրություն
4 Մայիսի, 2010 00:00ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում տպագրված տեղեկությունը, թե ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վ. Ավետիսյանը նշանակվելու է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնում, չի համապատասխանում իրականությանը:
Իրականության չի համապատասխանում նաև «Հրապարակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում տպագրված տեղեկատվությունը` թե իբր ԶՈւ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողներին չի հատկացվում բավարար քանակի սննդամթերք:
Հղումներ անելով ինչ-որ սեփական աղբյուրների և տեղեկությունների` հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել կեղծ, չճտված տեղեկություններ: Խորհուրդ ենք տալիս այդ լրատվամիջոցներին ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը և չտարածել բացահայտ սուտ և չստուգված լուրեր:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն