2-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունք
16 Հունիսի, 2020 17:412-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 15-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ:
Ճշգրտվել են պայմանական հակառակորդի կոորդինատները և հաջողությամբ խոցվել բոլոր թիրախները: