ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է ակադեմիական դասընթացի ուսումնառողների հետ

18 Մայիսի, 2020 18:56
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկած «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի ուսումնառողների հետ:

Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել է ուսումնառողներին, մաղթել հաջողություն ուսման ընթացքում:

Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել դասընթացի առաջին հոսքի արդյունքները և դասընթացի կազմակերպման ու անցկացման ուղղությամբ ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի գործադրած ջանքերը:

  • Տարածել