Հաղթանակ. Մայիսի 9

9 Մայիսի, 2020 11:49
Տեսահոլովակը խորհրդանշում է հաղթական սերունդների շարունակականությունը։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է հայկական 6 ազգային դիվիզիա։ Վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանից հանդիսավորությամբ դուրս են բերում դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ովքեր այնուհետև ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռները, րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ այդպիսով խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևությունը։
Play

  • Տարածել