Ռազմական համալսարանի կուրսանտները մասնակցել են առցանց կոնֆերանսի

8 Մայիսի, 2020
Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները մասնակցել են Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կազմակերպած միջբուհական ուսանողական առցանց կոնֆերանս-քննարկմանը:

Մայիսյան եռատոնին նվիրված կոնֆերանսում ռազմական համալսարանի կուրսանտները ներ­կա­յացրել են «Հայաստանի վերածնունդը» (անգլերեն), «Կանանց ներդրումը Հայրենական մեծ պատերազմում» (ռուսերեն) և «Շուշիի ազատագրումն իմ աչքերով» զեկույցները:

Կոնֆերանսի մոդերատորները բարձր են գնահատել Ռազմական համալսարանի կուրսանտների զեկույցների բովանդակությունը և տարբեր լեզուներով ներկայացնելու կարողությունը:

  • Տարածել