4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

7 Մայիսի, 2020 18:20
Մարտական գործողությունների ժամանակ կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ:

Առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ, դրանց լուծման համար, ըստ ուղղությունների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Զորամասի շտաբը, զորատեսակներն ու ծառայությունները ցուցադրել են բարձր պատրաստվություն:

  • Տարածել