Շտաբային մարզումներ 2-րդ զորամիավորումում

6 Մայիսի, 2020 17:07
Մարտական տարբեր իրավիճակներում հրամկազմի արագ կողմնորոշման և ճշգրիտ որոշումների ընդունման հմտությունները զարգացնելու, անձնակազմի պատրաստությունն ու մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով մայիսի 4-ից 5-ը 2-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ:

Զորամասը  բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմի գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի, պարզաբանվել են առկա խնդիրների լուծմանն ու հետագա գործողություններին վերաբերող հարցեր:

  • Տարածել