Մամուլի հաղորդագրություն

11 Մայիսի, 2010 00:00
Ս.թ. մայիսի 10-ին Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բեռլին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող գործողություններին առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել