Շտաբային մարզումներ 4-րդ զորամիավորումում

29 Ապրիլի, 2020 17:58
Ապրիլի 27-ից 28-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների ընթացքում առաջադրվել են պայմանական տարբեր խնդիրներ, ձեռնարկվել են դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ: Ստուգվել են մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարական կազմի գործողությունները, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները:

  • Տարածել